հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Սուրբ կրակը Երուսաղեմից հատուկ չվերթով Վրաստան կբերվի Զատկի գիշերը

Սուրբ կրակը Երուսաղեմից հատուկ չվերթով Վրաստան կբերվի Զատկի գիշերը

Սուրբ կրակը Թբիլիսիի Սուրբ Երրորդություն (Սամեբա) մայր տաճար կբերվի  Զատկի գիշերը՝ ժամը 23: 00-ից հետո: Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ըստ աղբյուրի, չնայած կորոնավիրուսով պայմանավորված՝ դադարեցվել է ավիահաղորդակցությունն Իսրայելի հետ, բայց «Georgian Airways» ավիափոխադրողը Թել Ավիվից հատուկ չվերթ կկատարի ապրիլի 18-ի երեկոյան:

Հայտնի է, որ Իսրայել է մեկնում երկու հոգևորական: Սուրբ կրակը նրանց կփոխանցեն Վրաստանի դեսպանության ներկայացուցիչները օդանավակայանում՝ ինքնաթիռում, քանի որ հոգևորականներին արգելված է դուրս գալ ինքնաթիռից:

Ըստ ծրագրի՝ 23:15-ին ինքանթիռը վայէջք կկատարի Թբիլիսիի միջազգային օդանավակայանում, որտեղից հոգևորականները միանգամից Սամեբայի տաճար կգնան: Նույն ինքնաթիռով Վրաստան կտեղափոխվի նաև Իսրայելում գտնվող Վրաստանի քաղաքացիների մի մասը: Տոմսերը վաճառքում կլինեն չվերթից 2 օր առաջ, արժեքը՝ 199 եվրո է:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Իսրայելի իշխանությունները ուղղափառ համայնքների առաջնորդների հետ Սուրբ Կրակի դուրս բերման արարողության հատուկ ծրագիր են մշակել: Ապրիլի 18-ին Սուրբ Հարության տաճար կկարողանա մտնել 10 հոգևորական, իսկ օտարերկրյա հյուրերը կրակը կստանան Բեն Գուրիոն օդանավակայանում, առանց ինքնաթիռներից իջնելու ու միանգամից իրենց երկրներ կտեղափոխեն:

 

 

 

 

  • Կիսվել: