երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում ցեխակույտի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել. օգնության են հասել փրկարարները

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում ցեխակույտի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել. օգնության են հասել փրկարարները

Հունիսի 12-ին, ժամը 15։17-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում ցեխակույտի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա, այնուհետև 22 քաղաքացու տեղափոխել Մեծ Պարնի գյուղ։

  • Կիսվել: