ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցն նույնպես կսկսի զբաղվել միայն կորոնավիրուսի պացիենտների բուժմամբ

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցն նույնպես կսկսի զբաղվել միայն կորոնավիրուսի պացիենտների բուժմամբ

Վաղվանից Հայաստանի ամենամեծ մահճակալին ֆոնդ ունեցող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցն նույնպես կսկսի զբաղվել միայն կորոնավիրուսի պացիենտների բուժմամբ: Այս մասին հայտնում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի հանրային կապերի պատասխանատու Ծովինար Խաչատրյանը ։

«Տեղեկացնում ենք, որ սա չի տարածվում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի պոլիկլինիկայի և ծննդատան աշխատանքային բնականոն գործունեության վրա: Թե' ծննդատունը, թե' պոլիկլինիկան շարունակելու են իրենց աշխատանքները ողջ ծավալով:
Առողջություն բոլորին...»,- գրել է նա։

  • Կիսվել: