շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն միաժամանակ կկարողանա սպասարկել շուրջ 500 պացիենտի․ փոխնախարար

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն միաժամանակ կկարողանա սպասարկել շուրջ 500 պացիենտի․ փոխնախարար

Այսօրվանից Հայաստանի Հանրապետության ամենամեծ և լավագույն հիվանդանոցներից մեկը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը սկսեց ընդունել կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներին: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է ՀՀ առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանը։

««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն միաժամանակ կկարողանա սպասարկել շուրջ 500 պացիենտի, այդ թվում 50 պացիենտի՝ վերակենդանացման բաժանմունքում: Հաշվի առնելով կենտրոնի կադրային և տեխնիկական ներուժը՝ կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտները կստանան լավագույն որակի բժշկական օգնություն և սպասարկում, այդ թվում ուղեկցող հիվանդությունների մասով, քանի որ կենտրոնը բազմապրոֆիլ է: Ցանկանում եմ ուժ և եռանդ կենտրոնի ողջ անձնակազմին»,- մասնավորապես գրել է նա։

  • Կիսվել: