կիրակի, օգոստոս 9
9 / 8 / 2026
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ 1 տարեկան երեխա է տեղափոխվել՝ բազմակի վնшսվшծքներով ու սրտի կшնգով

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ 1 տարեկան երեխա է տեղափոխվել՝ բազմակի վնшսվшծքներով ու սրտի կшնգով

Հուլիս 13-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել մեկ տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով:

Իրականացվել են անհրաժեշտ բոլոր վերակենդանացման միջոցառումները, սակայն վնասվածքների ծանրության պատճառով երեխայի սրտի գործունեությունը վերականգնել չի հաջողվել, արձանագրվել է կենսաբանական մահ։ Այս մասին հայտնում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից:

Ըստ ավելի վաղ մամուլում տարածված տեղեկությունների՝ երեխան ընկել է 3-րդ հարկի լուսամուտից:

  • Կիսվել: