1 տարեկան երեխայի uպանության փորձ կատարելու մեջ կասկածվող խորթ մայրը 2 ամսով կալանավորվել է
1 տարեկան տղա երեխայի սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող խորթ մայրը կալանավորվել է 2 ամսով։ Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք՝ ՔԿ-ն հայտնել էր, որ Արարատի մարզում մեկ տարեկան երեխայի սպանության փորձի համար ձերբակալված կա:
Գլխավոր դատախազությունն էլ տեղեկացրել էր, որ երեխային ապօրինաբար կյանքից զրկելու դեպքերով հանրային քրեական հետապնդում է հարուցվել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ։



