ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Բժիշկը հայտնում է, թե իրականում ինչի՞ հետևանքով է մահացել Յուլյա Նաչալովան

Բժիշկը հայտնում է, թե իրականում ինչի՞ հետևանքով է մահացել Յուլյա Նաչալովան

Երգչուհի Յուլյա Նաչալովան մինչև վերջին պահը հրաժարվել է ոտքի վիրահատությունից, որը ախտահարված է եղել փտախտի պատճառով, ինչն արդյունքում հանգեցրել է մահվան։
Այդ մասին «Մոսկովսկի կոմսոմոլեցի» հետ զրույցում հայտնել է Վասիլի Շուրովը՝ երգչուն բուժող բժիշկը։
Նաչալովան 38 տարեկանում կյանքից հեռացել է 2019թ-ի մարտի 16-ին։ Երգչուհու հայրը հայտնել էր, որ մահվան պատճառ է դարձել սրտի կանգը, որն առաջացել է բորբոքային պրոցեսի հետևանքով։ Արտիստի ներկայացուցչի՝ Աննա Իսաևայի խոսքով՝ մահվան պատճառ է դարձել սեպսիսը։ Այսօր՝ հունվարի 31-ին, նա 40 տարեկան կդառնար։

«Յուլյան հոդատապի հետևանքով սովոր էր դիմանալ ցավին։ Արդյունքում փտախտին դիմացել է մինչև արյուն «ներծծվելու» աստիճան, ահա և վերջ։ Պարզապես պատաահականությունների հիմար շարք։ Քանի Յուլյան գիտակից էր, համաձայնություն չէր տալիս ոտնաթաթի ամպուտացմանը։ Իսկ երբ մասնագետներն, ամեն դեպքում, անցկացրին վիրահատությունը, Յուլյան այդ պահին արդեն գիտակցություն չուներ. ուշ էր։ Սեպսիս էր սկսվել»,- հայտնել է Շուրովը։

 

  • Կիսվել: