«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ծննդատան մասնաշենքը կսպասարկի կորոնավիրուսով հիվանդների
Այսօր Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը հայտնեց, որ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ծննդատան մասնաշենքը այսուհետ կսպասարկի միայն կորոնավիրուսով հիվանդների։
Այդ նպատակի համար կհատկացվի մոտ 150 մահճակալ: Քաղաքապետի տեղակալը խոսեց նաև բանկերում հերթերի և տաքսիներում ախտահանման աշխատանքների մասին։



