ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սուր վարակիչ հիվանդությունների աճով պայմանավորված՝ հնարավո՞ր է, որ գարնանային արձակուրդը մեկնարկի ավելի շուտ․ ԿԳՄՍՆ

Սուր վարակիչ հիվանդությունների աճով պայմանավորված՝ հնարավո՞ր է, որ գարնանային արձակուրդը մեկնարկի ավելի շուտ․ ԿԳՄՍՆ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, թե արդյոք սուր վարակիչ հիվանդությունների աճով պայմանավորված՝ հնարավո՞ր է, որ դպրոցականների գարնանային արձակուրդը մեկնարկի ավելի շուտ:

«Սուր վարակիչ հիվանդությունների աճի և համաճարակային իրավիճակի առկայության դեպքում ՀՀ դպրոցներում կանխարգելիչ միջոցառումները նախաձեռնվում և իրականացվում են՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարության ցուցումների: Արձակուրդ ևս կարող է սահմանվել Առողջապահության նախարարության համապատասխան միջնորդության առկայության դեպքում:

Համաճարակային իրավիճակի հետագա բարդություններից և հիվանդության տարածումից խուսափելու նպատակով, որպես կանխարգելիչ միջոցառում, դպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում սահմանվել և կիրառվում է «համաճարակային ֆիլտր»՝ հիվանդ երեխաների մուտքը հաստատություններ բացառելու համար: Այդ նպատակով ուսումնական հաստատություններ մուտք գործող բոլոր երեխաները, մանկավարժները և այլ աշխատակիցները ջերմաչափվում են: Ջերմության և հիվանդության այլ ախտանիշների առկայության դեպքում արգելվում է նրանց մուտքը դպրոց»,-ասվում է ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: