Սուր շնչառական վարակները նահանջում են տաք եղանակին․ Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Առողջապահության նախարարաը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնեց, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր չեն արձանագրվել։ Վիրուսով վարակված քաղաքացինլավ է, չի ջերմում։
«Մեկուսացված քաղաքացիների ինքնզգացողությունը նունպես լավ է, որրևէ գանգատ չունեն»,- ասաց նախարարը և հավելեց, որ հույս ունի որ այդպես էլ կշարունակվի։
Նախարարը նաև նշեց, որ երեկ վարաչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունից հետ կառավարությունը արտահերթ որոշում է կայացրել, որն այսօր կհրապարակվի։
«Իրանի հետ սահմանային հատումների սահմանափակումները որոշվեց ևս երկու շաբաթով երկարացնել՝ պայմանավորված համաճարակային իրավիճակով»,- ասաց Արսեն Թորոսյանը։
Նա նշեց, որ Իրանի հետ սահմանին գործող երկշաբաթյա սահմանափակումը կերկարաձգվի մինչև 2020 թվականի մարտի 24-ը ներառյալ։
«Սահմանափակումը կտարածվի նաև Իրանից Հայաստան և Հայաստանից Իրան բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ»,-ասաց նա։
Մանրամասները՝ դիտեք տեսանյութում։