հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Սուր իշեմիկ կաթվածի դեպքում հիվանդին բուժօգնություն կտրամադրվի ժամանակին. մասնագետները Գյումրի են

Սուր իշեմիկ կաթվածի դեպքում հիվանդին բուժօգնություն կտրամադրվի ժամանակին. մասնագետները Գյումրի են

Շիրակի մարզպետի տեղակալ Հովհաննես Զոհրաբյանը «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Արմեն Իսահակյանի հետ հյուրընկալել են Հայաստանի կաթվածի գործադիր խորհրդի անդամներին։

Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը:

Աշխատանքային խումբը՝  կաթվածի խորհրդի նախագահ, «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կաթվածի կենտրոնի ղեկավար Նունե Եղիազարյանը, Ալբերտայի համալսարանի պրոֆեսոր, Միքայել Սկոն Մուրատօղլուն, Հայաստանի կաթվածի խորհրդի քարտուղար Մանվել Աղասարյանը, առողջապահության նախարարության նյարդաբանության գծով խորհրդական Սամսոն Խաչատրյանը «Գյումրի բժշկական կենտրոն» են այցելել մասնագիտական, տեխնիկական և կազմակերպչական ռեսուրսների գնահատման և կենտրոնում կաթվածի կենտրոնի հիմնադրմանը աջակցելու նպատակով։

Մասնագետների գնահատմամբ ծրագրի մեկնարկը հնարավորություն կտա սուր իշեմիկ կաթվածի դեպքում հիվանդին բժշկական օգնություն տրամադրել ժամանակին, քանզի այսպիսի հիվանդությունների բուժման մեջ առաջնային կարևորություն ունի ժամանակին միջամտություն կատարելը։

  • Կիսվել: