չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Սուքիասյանների ընտանիքը Հայոց բանակին 100 միլիոն դրամ է նվիրաբերել և հանդես եկել կոչով

Սուքիասյանների ընտանիքը Հայոց բանակին 100 միլիոն դրամ է նվիրաբերել և հանդես եկել կոչով

Գործարար Խաչատուր Սուքիասյանը ֆեյսբուք սոցցանցի իր էջում գրում է՝

«Հայաստանի, Արցախի և Սփյուռքի սիրելի ընկերներ, եղբայրներ

Տեղի ունեցող լայնամասշտաբ պատերազմը մեր պետականության և մեր հարատևության հարցն է:

Շատ կարևոր է, որ այս ծանր ու դժվար պահին լինենք պետության կողքին, սատար կանգնենք գերագույն գլխավոր հրամանատարին և աջակցենք մեր ապագայի համար մղվող պատերազմում:

Մարտի դաշտում կռիվ տվող զինվորին այս պահին պետք է ամուր թիկունք: Բոլորս պարտավոր ենք լինել մեկ բռունցք: Երբ մենք միասնական ենք՝ մեզ երբեք հաղթել չեն կարող:

Մեր ընտանիքը 100 միլիոն դրամ գումար է փոխանցում այս պահին խաղաղություն պարտադրող Հայոց անպարտ բանակի կարիքների համար բացված հաշվեհամարին:

Հաղթելու ենք»։

  • Կիսվել: