հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«Սումալու» առեւտրի կենտրոնի մոտ մետրոյի կայարան կկառուցվի

«Սումալու» առեւտրի կենտրոնի մոտ մետրոյի կայարան կկառուցվի

Պատրաստ ենք «Սումալու» առեւտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի նոր կայարանի կառուցման նպատակով նախագծանախահաշվային փաստաղթղթերը ձեռք բերելու հայտը ներկայացնել մրցույթի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին:

«Այս պահին, կարծում եմ՝ 2023 թվականին ֆինանսական միջոցներ չունենք հատկացված: Կարող ենք առանց ֆինանսական միջոցների ներկայացնել, ապա 2024-ին նոր ֆինանսավորման հարցը լուծել»,-զեկուցվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին:

Քաղաքապետն էլ արձագանքեց. «Շատ լավ, էդ դեպքում մրցույթը հայտարարեք»:

  • Կիսվել: