երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար, Գորիսում մառախուղ է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար, Գորիսում մառախուղ է

 Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է։
 
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ԱԻՆ-ի ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:

  • Կիսվել: