կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ստեփանավանում այրվում է երկհարկանի տան տանիք

Ստեփանավանում այրվում է երկհարկանի տան տանիք

Փետրվարի 17-ին, ժամը 22։54-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի Տերյան փողոցի տներից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տերյան փողոց 6-րդ փակուղու երկհարկանի տներից մեկի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։13-ին։

  • Կիսվել: