շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Ստեղծվել է հնարավոր երաշտի կամ սակավաջրության կանխարգելման հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով

Ստեղծվել է հնարավոր երաշտի կամ սակավաջրության կանխարգելման հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին:

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝

1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետությունում հնարավոր երաշտի կամ սակավաջրության կանխարգելման, երաշտի կամ սակավաջրության հետևանքների վերացման կամ մեղմման, հնարավոր խնդիրների բացահայտման և օպերատիվ արձագանքման միջոցառումների համակարգման, ինչպես նաև ոռոգման ոլորտի արդյունավետության բարձրացման ռազմավարության մշակման աշխատանքների համակարգման նպատակով։

2. Հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»,- ասված է որոշման մեջ:

Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահն է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը:

 

  • Կիսվել: