երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ստամբուլում թուրքերենով լույս է տեսել «Մալաթիայի հայերի պատմությունը» գիրքը

Ստամբուլում թուրքերենով լույս է տեսել «Մալաթիայի հայերի պատմությունը» գիրքը

Մարզում այս տարի պտուղ-բանջարեղենի արտադրությունը, բացառությամբ կարտոֆիլի, գերազանցել է նախորդ տարիների ցուցանիշը:

 

Թարգմանությունը կատարել է Սիրվարդ Մալխասյանը, տեղեկացնում է ermenihaber-ը:

Գիրքը ներառում է նշված տարածաշրջանի պատմությունը՝ հին ժամանակներից մինչև 20-րդ դարի սկիզբը։ «Պատմութիւն Մալաթիոյ Հայոց․ տեղագրական, պատմական և ազգագրական» խորագրով գիրքը հայերեն լույս է տեսել 1961թ․Բեյրութում, այն կազմված է եղել ավելի քան 1500 էջից։ 

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը տեղեկացրել է, որ գրքում տեղ է գտել նաև իր ընտանիքի պատմությունը։ «Twitter»-ում թուրքերեն գրքի շապիկը հրապարակելով՝ Փայլանը հետևյալ գրառումն է արել․

«Արշակ Ալպօյաճեանի "Պատմութիւն Մալաթիոյ հայոց" գիրքը Մալաթիացի հայերու միութեան աջակցութեամբ հրատարակուեցաւ "Արաս" հրատարակչութեան կողմէ։ Գիրքը, ուր կայ նաեւ ընտանիքիս պատմութիւնը, կարդացի խոր յուզումով։ Ձեր վարձքը կատար...»։

  • Կիսվել: