հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ստացված տվյալների վերլուծությունը վեր է հանել հաշվառումների տենդենցների որոշ անոմալիաներ․«Ականատես»

Ստացված տվյալների վերլուծությունը վեր է հանել հաշվառումների տենդենցների որոշ անոմալիաներ․«Ականատես»

«Ականատես»  դիտորդական առաքելությունը հարցում է կատարել ՀՀ Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ խնդրելով տրամադրել տվյալներ 2022 թ.-ից մինչև 2023 թ.-ի մարտի 18-ը ՀՀ մարզերից և Արցախի Հանրապետությունից Երևանի վարչական շրջաններում հաշվառում ստացած քաղաքացիների մասին ՝ ըստ եռամսյակների։
 
Առաքելությունը  հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ 
 
Ստացված տվյալների վերլուծությունը վեր է հանել հաշվառումների տենդենցների որոշ անոմալիաներ։ Վերջիններս իրենց հերթին առաջացնում են մի շարք հարցեր, որոնք պարզաբանման կարիք ունեն ՀՀ պետական մարմինների կողմից: Դրանցից մի քանիսը ներկայացվում են ստորև:
 
Դավթաշեն
2022 թ.-ին Դավթաշենում ՀՀ մարզերից և ԱՀ-ից հաշվառվել է 947 քաղաքացի, որից միայն 666-ը՝ Սյունիքի մարզից, ընդ որում՝ դրանցից 640-ը հաշվառվել են 2022 թ. երրորդ եռամսյակում՝ հուլիս-սեպտեմբեր ամիսներին։ 2022 թ. մնացած եռամսյակներում (առաջին, երկրորդ, չորրորդ) Դավթաշենում հաշվառվել են ՀՀ բոլոր մարզերից և ԱՀ-ից համապատսխանաբար 71, 61, 74 հոգի։ 2023 թ. տարեսկզբից մինչ մարտի 18-ը բոլոր մարզերից և ԱՀ-ից Դավթաշենում հաշվառվել է ընդամենը 47 ՀՀ քաղաքացի։
 
Ավան
2022 թ.-ին Ավանում ՀՀ մարզերից և ԱՀ-ից հաշվառվել է 891 քաղաքացի, որից 698-ը հաշվառվել է Արարատի մարզից, ընդ որում՝ նրանցից 667-ը հաշվառվել է 2022 թ. երրորդ եռամսյակում՝ հուլիս-սեպտեմբեր ամիսներին։ 2022 թ. մնացած եռամսյակներում (առաջին, երկրորդ, չորրորդ) Ավանում հաշվառվել են ՀՀ բոլոր մարզերից և ԱՀ-ից համապատասխանաբար 76, 37, 82 հոգի։ 2023 թ. տարեսկզբից մինչ մարտի 18-ը բոլոր մարզերից և ԱՀ-ից Ավանում հաշվառվել է 51 ՀՀ քաղաքացի։
 
Նորք-Մարաշ
2022 թ.-ին Նորք-Մարաշ ՀՀ մարզերից և ԱՀ-ից հաշվառվել են 1699 քաղաքացիներ, որից՝ 1405-ը հաշվառվել են չորրորդ եռամսյակում, 244-ը՝ երրորդ եռամսյակում։ Մնացած երկու եռամսյակում և 2023 թ. տարեսկզբից մինչ մարտի 18-ը Նորք-Մարաշում ընդհանուր հաշվառվածների թիվը 50 է։ Ուշագրավ է, որ երրորդ եռամսյակի 244-ից 239-ը Կոտայքի մարզից են:
Երևանի վարչական մյուս շրջանների մասին ամփոփ վերլուծությունը կներկայացվի սեպտեմբերի 15-ին՝ «Ականատես» դիտորդական առաքելության հերթական տեղեկանքում։

  • Կիսվել: