չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Սփյուռքի գլխավոր հանձնակատարն աշխատանքային այցով Գերմանիայում է

Սփյուռքի գլխավոր հանձնակատարն աշխատանքային այցով Գերմանիայում է

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Գերմանիայում է: Մյունխենում նա շրջայց է կատարել «Անուշ» պարի և մշակույթի կենտրոնում, հանդիպել կենտրոնի ղեկավար Անուշ Չախալյանի և անդամների հետ, ծանոթացել գործունեությանն ու խնդիրներին։

Այնուհետ Գլխավոր հանձնակատարը մասնկացել է կենտրոնի կողմից կազմակերպված պարի միջազգային օրվան նվիրված մշակութային միջոցառմանը և բարձր գնահատել նրանց հայապահպան գործունեությունը։

Միջոցառմանը հաջորդել է սաների պարգևատրման արարողությունը:

 

Աշխատանքային այցի առաջին օրվա ընթացքում Զարեհ Սինանյանն այցելել է նաև Բավարիայի հայ հայրենակցական միություն և հանդիպել միության ատենապետ Անի Թելեանի, երկրորդ ատենապետ Արիստակես Զաքարյանի և մի շարք այլ ներկայացուցիչների հետ։

Գլխավոր հանձնակատարը շրջայց է կատարել միության շենքում, ծանոթացել միության և նրա ներքո գործող մեկօրյա դպրոցի գործունեությանը։

Զարեհ Սինանյանը ծավալուն զրույց է ունեցել հանդիպման մասնակիցների հետ, ներկայացրել գրասենյակի աշխատանքները: Քննարկման թեմաները հիմնականում առնչվել են Հայաստան-սփյուռք գործակցությանը, ռազմավարությանը և առկա խնդիրներին:

Возможно, это изображение 6 человек и текст

  • Կիսվել: