երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սպիտակում շան հարձակումից տուժած փոքրիկի վիրահատությունն ավարտվել է բարեհաջող

Սպիտակում շան հարձակումից տուժած փոքրիկի վիրահատությունն ավարտվել է բարեհաջող

Այսօր՝ հուլիսի 20-ին, ժամը 12։20-ի սահմաններում Սպիտակի թաղամասերից մեկում  շունը հարձակվել է 8-ամյա երեխայի վրա եւ պատճառել  մարմնական բազմաթիվ  վնասվածքներ։

Երեխան տեղափոխվել է Սպիտակի ԲԿ դեմքի, գլխի եւ պարանոցի շրջանում, սուր արյունահոսությամբ, հեմոռագիկ շոկով։

Սպիտակի ԲԿ-ից հայտնում են, որ երեխան հիվանդանոց է ընդունվել  լաթաձեւ պատռվածքներով՝  ծայրահեղ ծանր վիճակում։  Փոքրիկն անմիջապես տեղափոխվել  է վիրահատարան։ Ողջ բուժանձնակազմը մայրապետից մինչեւ վիրաբուժական թիմ՝    շարունակում են պայքարել  երեխայի կյանքի համար։ Ավելի քան 1.5 ժամ տեւած վիրահատությունն ավարտվել է։ Երեխայի վիճակը գնահատվում է ծանր: Շարունակում է  ստանալ անհրաժեշտ բուժօգնություն:

 

Երեխայի՝ հիվանանոց ընդունվելուց րոպեներ անց նույն թաղամասից շան կծած վերքերով հիվանդանոց է ընդունվել  եւս մեկ քաղաքացի։ Նրան ցուցաբերվել  է անհրաժեշտ առաջին բուժօգնություն, որից հետո դուրս է գրվել հիվանդանոցից։

Փոքրիկի առողջական վիճակի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

  • Կիսվել: