շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Սպիտակի տներից մեկը տակնուվրա են արել. քրեական հետախույզները բնակարանային գողության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Սպիտակի տներից մեկը տակնուվրա են արել. քրեական հետախույզները բնակարանային գողության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Ապրիլի 15-ին, ժամը 13.30-ի սահմաններում, մի կին ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում էր տվել, որ ապրիլի 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Ջրաշեն գյուղի իր հայրական տան մուտքի դռան փականը, տունը տակնուվրա անելուց հետո ոչինչ չգողանալով՝ հեռացել են:

Սակայն դեպքի վայրի զննությամբ ոստիկանները պարզեցին, որ հանցամիտն, այնուամենայնիվ, հասցրել էր գողություն անել. տնից հափշտակել էր համակարգչի էլեկտրամագնիսական մեխանիզմը:

Բացահայտման ուղղությամբ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումներից հետո քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գողությունը հնարավոր է կատարած լինի նույն գյուղի 27-ամյա մի բնակիչ:

Ապրիլի 16-ին կասկածվողը Ջրաշենից բերման ենթարկվեց ոստիկանության Սպիտակի բաժին:

Նա տվել է խոստովանական բացատրություն:

Գողոնը հայտնաբերվել է:

Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

  • Կիսվել: