կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սպիտակ քաղաքում փայտի արտադրամաս է այրվել

Սպիտակ քաղաքում փայտի արտադրամաս է այրվել

Հուլիսի 29-ին, ժամը 14։30-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սպիտակ քաղաքի Մուրացանի փողոցում գտնվող փայտի արտադրամասում։ Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։51-ին, մարվել՝ 15։13-ին։ Այրվել է փայտի արտադրամասը (մոտ 30 քմ) և ջերմահարվել մոտակայքում գտնվող խորդանոցի պատը (մոտ 5 քմ)»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: