«Սպայկայի» վարորդներից մեկի դին հատնաբերվել է Պտղավան գյուղի մոտ, մյուս վարորդն անհետ կորած է համարվում․ Ցուցուլյան
«Սպայկայի» վարորդներից մեկի դին հատնաբերվել է Պտղավան գյուղի մոտ, մյուս վարորդն անհետ կորած է համարվում։ Այս մասին այսօր Նիկոլ Փաշինյանի հրավիրած նիստին ասաց ՆԳ փոխնախարար Կամո Ցուցուլյանը։
«Հետախուզում են իրականացնում նրանց վայրը հայտնաբերելու և փրկարար օգնությւոն ցուցաբերելու համար»,- պատասխանեց նա։
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Լոռիի և Տավուշի մարզերում նախորդ գիշեր տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Դեբեդ գետը վարարել էր։ Արդյունքում փլուզվել են ճանապարհներ, կամուրջները, տներն ու ավտոմեքենաները հայտնվել են ջրի տակ, արգելափակվել են մարդիկ, փլուզվել են կամուրջներ։ Վարարման հետևանքով Մ-6 միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար։ Դեբեդի հունը երեկ 6 մետրով բարձրացել էր, «Ալավերդի-Արճիս-Նոյեմբերյան» 530մմ-ոց ջրատարը հայտնվել է ջրի տակ, ինչի հետեւանքով դադարեցվել էր 16 համայնքների ջրամատակակարումը, այսօր արդեն վերականգնվել է: Հեղեղի հետևանքով այս պահի դրությամբ կա 4 զոհ։ ՇՄՆ-ից հաղորդում են, որ այսօր ժամը 08։00-ի դրությամբ երեկ 08։00-ին դիտված ջրի մակարդակների համեմատ դիտվել է ջրի մակարդակների նվազում. Դեբեդ գետի Այրում դիտակետում 105 սմ-ով , Ձորագետ գետում` 70 սմ-ով, Փամբակ գետում 50 սմ-ով, Տաշիր գետում 57 սմ-ով։


