Սոթքի հանքավայր տանող ճանապարհը փակ է. 4 աշխատակից հանդիպել է ընկերության ղեկավարության հետ
Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքավայրի մի քանի տասնյակ աշխատակիցներ արդեն 3 օր է՝ բողոքի ակցիաներ են իրականացնում: Նրանք մեքենաներով փակել են հանքավայր տանող ճանապարհը:
Բողոքի ակցիա իրականացնողները վարորդներ են, նրանք նշում են, որ մի քանի ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել: Բացի այդ՝ պահանջում են ֆիքսված աշխատավարձ դնել բոնուսային համակարգի փոխարեն:
4 աշխատակից հանդիպել է ընկերության ղեկավարության հետ:
Մինչ այդ՝ հանքը շահագործող «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ աշխատողներին աշխատավարձի որեւէ պարտք չունեն, իսկ յուրաքանչյուր աշխատող ստանում է ֆիքսված աշխատավարձ եւ բոնուս՝ կախված իրականացրած աշխատանքի ծավալից:
Ընկերությունն աշխատակիցներին կոչ էր արել երկխոսության դաշտ գալ, այլապես ամբողջ աշխատակազմին կուղարկեն չվճարվող արձակուրդի արտադրության կաթվածի պատճառով: