չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Սորոսի հիմնադրամ»-ի հայաստանյան գրասենյակը լուծարելու հայցով փաստաբանները դիմել են դատարան

«Սորոսի հիմնադրամ»-ի հայաստանյան գրասենյակը լուծարելու հայցով փաստաբանները դիմել են դատարան

Փաստաբաններ Տիգրան Աթանեսյանը և Մարգարիտա Գյուլումյանը «Սորոսի հիմնադրամ» անվանումը ստացած կազմակերպության հայաստանյան գրասենյակը լուծարելու հայցով դիմել են դատարան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։

«Փաստաբանները միաժամանակ միջնորդել են, որպեսզի մինչև դատական գործի քննության ավարտը, նկատի ունենալով նշված գրասենյակի պետականաքանդ գործունեությունը, որպես հայցի ապահովման միջոց արգելվի այդ գրասենյակի գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում:

Այս գործն ինձ հատկապես հետաքրքիր է հենց ապահովման միջոցի կիրառման առում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջերս վարչական դատարանը Վանաձոր համայնքի Ավագանուն, ապօրինաբար նույն միջոցի կիրառմամբ, արգելել է ընտրել համայնքի ղեկավար: 

Եթե Վանաձորի դեպքում դատարանի արգելանքի հետևանքով քայքայվում է համայնքը, ապա Սորոսի գրասենյակի նկատմամբ արգելանքի միջոց չկիրառելը, ըստ փաստաբանների, կարող է քայքայել Հանրապետությունը», - գրել է Բաբայանը։

  • Կիսվել: