հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Սոցիալիզացիայի պայմաններ ստեղծել` դրական ազդեցություն ունենալով երեխաների կյանքի որակի վրա. Ավանեսյանը՝ Սևանի մանկական վերականգնողական կենտրոնում

Սոցիալիզացիայի պայմաններ ստեղծել` դրական ազդեցություն ունենալով երեխաների կյանքի որակի վրա. Ավանեսյանը՝ Սևանի մանկական վերականգնողական կենտրոնում

Սևան կատարած աշխատանքային այցիս ընթացքում այսօր եղել եմ նաև Սևանի մանկական վերականգնողական կենտրոնում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

՛՛Առողջապահական ոլորտում Ջինիշյան հիշատակի հիմնադրամի աջակցությամբ ստեղծված այս կենտրոնը հաջողված համագործակցություն է` մեր, համայնքի և հիմնադրամի միջև։

Ինձ համար շատ կարևոր է, որ հիմնադրամն իր ծրագրերի շեշտը դնում է երեխաների, կանանց և համայնքի առողջության պահպանման գործընթացի, մասնագետների հմտությունների զարգացման վրա։

Մեր նպատակն այս հարցում մեկտեղվում է. սոցիալիզացիայի պայմաններ ստեղծել` հետագայում դրական ազդեցություն ունենալով երեխաների և նրանց ընտանիքների կյանքի որակի վրա:

Ուստի մեզ համար առանցքային է պետական պատվերի շրջանակում ապահովել որակյալ ծառայությունների մատուցումը, և որ կարևոր է` այն դարձնել հասանելի՛՛,-նշել է նա:

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Ավանեսյանն այցելել է Սևանի հոգեկան առողջության կենտրոն: 

  • Կիսվել: