ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր

Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր

Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը ԶՈւ Գլխավոր շտաբի ուղեկցությամբ ստուգայց է կատարել Էգեյան ծովի և Կրետեի հարակից կղզիների ռազմաբազաներում և ռազմածովային օբյեկտներում։ Թուրքիային սահմանամերձ կղզիներում և Մարիցա (Էվրոս) գետի բնագծում տեղակայվում են ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) և հակադրոնային համակարգեր, գրում է ermenihaber.am-ը:

Հունական «Kathimerini» թերթի տեղեկացմամբ՝ այցի հիմնական նպատակը ռազմական ենթակառուցվածքների, վերահսկողության համակարգերի և ռազմաբազաների անվտանգության արդիականացումն է։ Դա իրականացվում է Հունաստանի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) բազմաշերտ ցանցի ներդրման ծրագրի շրջանակում, որը ստացել է «Աքիլլեսի վահան» անվանումը։

Նշված նախագիծը ներառում է նաև Թուրքիայի սահմանին մոտ գտնվող առաջնագծի կղզիներում անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) դեմ պայքարի համակարգերի և էլեկտրոնային պատերազմի միջոցների տեղակայում։

  • Կիսվել: