հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Սոցիալական ծառայություններ՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց

Սոցիալական ծառայություններ՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է հասարակական կազմակերպություններին պատվիրակման միջոցով Երևանում ու մարզերում խնամքի և սոցիալ-վերականգնողական ծառայություններ տրամադրել դրանց կարիքն ունեցող քաղաքացիներին։
 
Անհրաժեշտության դեպքում՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձինք կարող են դիմել ներքոնշյալ ծառայություններից օգտվելու համար՝
 
ցերեկային խնամքի ծառայություններ՝ տարեցներին և/կամ hաշմանդամություն ունեցող անձանց,
 
տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց,
 
խնամքի ցերեկային ծառայություններ՝ երեխաներին,
 
սոցիալ-հոգեբանական (վերականգնողական) աջակցություն՝ hաշմանդամություն ունեցող անձանց։
 
Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:
 
Ծառայությունները մատուցող կազմակերպությունների հեռախոսահամարները ներկայացնում ենք ստորև:
 
 
 
 
 
 
 

 

  • Կիսվել: