ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սկսվել է կաբինետային փսփսոցների փուլը. Խաժակյանը՝ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Սկսվել է կաբինետային փսփսոցների փուլը. Խաժակյանը՝ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Երևանի ավագանու «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ ՛՛սկսվել է կաբինետային փսփսոցների փուլը, իսկ փողոցում իր գործն է անում ոստիկանությունը, որն այլևս չի պահպանում հետհեղափոխական զսպվածությունը՛՛:

Խաժակյանը, մասնավորապես, գրել է. ՛՛Դեռևս մեկ տարի առաջ խոսակցություններ էին շրջանառվում, որ իշխող ուժի ներսում կան տարաձայնություններ Ամուլսարի հանքավայրի բացման վերաբերյալ. ընդհուպ մինչև պառակտման մասին էր խոսվում։

Այսօր այդ խոսակցությունները չկան և իշխող ուժի ներսում ներքին ընդդիմության խաղն կարելի է ավարտված համարել։ Հիմա սկսվել է կաբինետային փսփսոցների փուլը, իսկ փողոցում իր գործն է անում ոստիկանությունը, որն այլևս չի պահպանում հետհեղափոխական զսպվածությունը։

Ինչպես Մեսչյանն է ասում... «Անիվը սելի նորից կոտրվեց իր սիրած փոսում»՛՛։

 


 
 

  • Կիսվել: