երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
«Սիթի օֆ սմայլ» հիմնադրամը 3 տարում հոգացել է շուրջ 400 երեխայի բուժման ծախսերը

«Սիթի օֆ սմայլ» հիմնադրամը 3 տարում հոգացել է շուրջ 400 երեխայի բուժման ծախսերը

Հայաստանում քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների և մինչև 25 տարեկան երիտասարդի բուժման իրականացմանը մեծ աջակցություն է ցուցաբերում նաև «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը:

«Հիմնադրամի աջակցությամբ ստեղծվել են աշխատանքային խմբեր տարբեր ուղղություններով՝ լեյկեմիա-լիմֆոմաներ, ոսրկամկանային, սոլիդ ուռուցքներ, նեյրոուռուցքաբանություն և այլն: Աշխատանքային խմբերի դերը նրանում էր, որ մենք կարողացանք 20 հիվանդության գծով բժշկական ուղեցույցներ մշակել»,- նշեց Թամամյանը:

Նրա խոսքով՝ գործունեության շուրջ 3 տարվա ընթացքում հիմնադրամը հոգացել է շուրջ 400 երեխայի և երիտասարդի բուժման ծախսերը: Տրամադրվել է մոտ 700 միլիոն դրամի աջակցություն:

  • Կիսվել: