ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սիսիանում առկա են կորոնավիրուսի մի քանի տարբեր օջախներ և վարակը մեծանում է

Սիսիանում առկա են կորոնավիրուսի մի քանի տարբեր օջախներ և վարակը մեծանում է

Սիրելի սիսիանցիներ, նախնական տեղեկություններով Սիսիանում առկա է կորոնավիրուսի մի քանի տարբեր օջախներ և վարակը մեծանում է։ Այս մասին գարռում էկատարել ՔՊ-ական Արսեն Ավագյանը։

Նա, մասնավորապես, հայտնել է․

«Սթափության և զգոնության կոչ եմ անում բոլոր սիսիանցիներին.

Սիրելի սիսիանցիներ, նախնական տեղեկություններով Սիսիանում առկա է կորոնավիրուսի մի քանի տարբեր օջախներ և վարակը մեծանում է։

Խնդրում եմ բոլորիդ` եղեք հնարավորինս ուշադիր, տանից դուրս եկեք խիստ անհրաժեշտության դեպքում, կրեք դիմակ և ձեռնոց, պահպանեք սոցիալական հեռավորությունը։

Այսպես շարունակվելու դեպքում, Սիսիանը ամբողջությամբ կմեկուսացվի։

 

Մտածեք ձեր և ձեր ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար։

Նկարը Երևանից է` Կարեն Պողոսյանի ֆեյսբուքյան էջից»։

 

 

  • Կիսվել: