ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Սիսիանի ոստիկանները որսագողության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Սիսիանի ոստիկանները որսագողության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Օգոստոսի 9-ի գիշերը ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախույզները, ձկան ապօրինի որս կատարելու կասկածանքով, Սիսիան քաղաքի Որոտան փողոցի շենքերից մեկի բակից բերման ենթարկեցին Գառնի գյուղի 43 և 28 տարեկան երկու բնակչի՝ «ՎԱԶ-21099» մակնիշի մեքենայով հանդերձ:

Մեքենայի զննությամբ բեռնախցիկում հայտնաբերվեցին հոսանքահարող ինքնաշեն սարք, մարտկոց, ռետինե կոշիկներ, իսկ պլաստմասսե դույլի մեջ ՝ 127 ձուկ, որոնցից 120-ը` բեղլու, 7-ը՝ կարմրախայտ:

Ըստ բերման ենթարկված 43-ամյա տղամարդու` ձկները որսացել էին Տորունիք բնակավայրին հարակից Այրի գետից` հոսանքահարման եղանակով:

Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Սիսիանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: