հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Սիսիանի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Սիսիանի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 2-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Սիսիանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Հրազդանի, Անիի, Արթիկի, Ապարանի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։
 
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

  • Կիսվել: