երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Սիսիանի բժշկական կենտրոնը արյան կամավոր դոնորների հրատապ կարիք ունի. փոխմարզպետ

Սիսիանի բժշկական կենտրոնը արյան կամավոր դոնորների հրատապ կարիք ունի. փոխմարզպետ

Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Սիսիանի բժշկական կենտրոնը արյան կամավոր դոնորների հրատապ կարիք ունի։

«Ցանկացողներին խնդրում ենք զանգահարել  094663811 հեռախոսահամարով բժշկուհի Վարդուշ Թևանյանին»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

  • Կիսվել: