չորեքշաբթի, օգոստոս 12
12 / 8 / 2026
Սիսիան-Տաթև ճանապարհին  «Volvo»  բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել․ ճանապարհը դարձել է երկկողմանի փակ

Սիսիան-Տաթև ճանապարհին «Volvo» բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել․ ճանապարհը դարձել է երկկողմանի փակ

Փրկարարները քարշակել և ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս են բերել ավտոմեքենան

Դեկտեմբերի 18-ին, ժամը 19։47-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատ ահազանգ է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհի 5-րդ կմ-ին խցանումներ են առաջացել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհի 42–րդ կմ-ին «Volvo» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Ի․) մկրատաձև դիրք է ընդունել․ ճանապարհը դարձել է երկկողմանի փակ:

Փրկարարները քարշակել և ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս են բերել բեռնատար ավտոմեքենան. երթևեկությունը վերականգնվել է։

  • Կիսվել: