երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Սիսիան-Գորիս ճանապարհին կցորդով բեռնատարը հայտնվել է դաշտում, վարորդը հոսպիտալացվել է

Սիսիան-Գորիս ճանապարհին կցորդով բեռնատարը հայտնվել է դաշտում, վարորդը հոսպիտալացվել է

Ապրիլի 7-ին` ժամը 22։03-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ «Renault» մակնիշի կցորդով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է:

  • Կիսվել: