Սիսիան-Երեւան ճանապարհին «Toyota Ipsum»-ը շրջվել է․ կան վիրավորներ
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ժամը 03։42-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երեւան ավտոճանապարհին՝ «Բոչկայի ձոր» կոչվող տարածքում, տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սիսիան-Երեւան ավտոճանապարհի 31-րդ կմ-ին «Toyota Ipsum» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դավիթ Ն․, ծնված 1982 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել․ վարորդը եւ ուղեւոր Արթուր Խ․-ն (ծնված 1974 թ․) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածներն ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:
Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են Սիսիանի ԲԿ։ Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար: