հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Սիսիան-Երևան ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել. վարորդը մահացել է

Սիսիան-Երևան ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել. վարորդը մահացել է

Մարտի 4-ին՝ ժամը 07:31-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին Scania (վարորդ՝ Խ. Ռ., ծնված 1971 թ.) մակնիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը մահացել է:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

  • Կիսվել: