հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սիրիայում ՀՀ դեսպանն այցելել է երկրաշաժից տուժած Լաթաքիա քաղաք և հայաբնակ Քեսաբ բնակավայր

Սիրիայում ՀՀ դեսպանն այցելել է երկրաշաժից տուժած Լաթաքիա քաղաք և հայաբնակ Քեսաբ բնակավայր

Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը ս.թ. մարտի 9-ին այցելել է փետրվարի 6-ին Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշաժից տուժած Լաթաքիա քաղաք և հայաբնակ Քեսաբ բնակավայր, հայտնում են Սիրիայում ՀՀ դեսպանատնից:

՛՛Դեսպան Տ․ Գևորգյանը հանդիպումեր է ունեցել սիրիահայ համայնքի տեղի կառույցների ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկվել են երկրաշարժից հետո սիրիահայ համայնքի առջև ծառացած խնդիրները:

Հայաստանի դեսպանը Քեսաբի Հայ Կաթողիկե Բարեհուսո, Ավետարանական Նահատակաց Միացյալ, Ազգային Ուսումնասիրած դպրոցների և Լաթաքիայի Ազգային նահատակաց դպրոցի տնօրինություններին է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից սիրիահայ դպրոցների ուսուցիչներին և վարչատեխնիկական անձակազմերին հատկացված դրամական օժանդակությունը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: