կիրակի, օգոստոս 9
9 / 8 / 2026
Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադահլիճի շինարարությունն ավարտվում է. կառավարության նոր որոշումը

Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադահլիճի շինարարությունն ավարտվում է. կառավարության նոր որոշումը

Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրառատ գյուղում կառուցվել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադահլիճը, շինարարությունն ավարտական փուլում է: Մարզադահլիճը կառուցվել է Արաքս համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասի վրա։ Արաքս համայնքի ավագանու որոշմամբ այդ հողամասը համայնքը նվիրել է Հայաստանի Հանրապետությանը։

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 15- նիստում որոշեց ընդունել  Արմավիրի մարզի Արաքս համայնքի սեփականությունը հանդիսացող Իսահակյան փողոց 5 հասցեում գտնվող 0.12  հեկտար մակերեսով հողամասի նվիրատվությունը:

Այն  հետագայում անժամկետ անհատույց  օգտագործման իրավունքով կտրամադրվի «Երևանի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։

  • Կիսվել: