երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Շվեդ պատգամավորը առաջարկել է առանց վիզայի ռեժիմ սահմանել ԵՄ-ի և Հայաստանի միջև

Շվեդ պատգամավորը առաջարկել է առանց վիզայի ռեժիմ սահմանել ԵՄ-ի և Հայաստանի միջև

Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Բյորն Սոդերը նամակով դիմել է Շվեդիայի ԱԳ նախարար Թոբիաս Բիլսթյոմին՝ առաջարկելով ջանքեր գործադրել Հայաստանի և ԵՄ-ի միջև առանց վիզայի ռեժիմ սահմանելու համար, քանի որ «Հայաստանն այժմ ավելի ու ավելի է ուղղվում դեպի Արևմուտք»։ 

Պատգամավորի՝ նախարարին ուղղված նամակում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանը դեռևս չունի առանց վիզայի մուտք դեպի ԵՄ։ Դիվանագիտական ​​անձնագրեր ունեցողները օգտվում են այդպիսի հնարավորությունից՝ ըստ առանց վիզայի կարճատև կեցության համար ԵՄ-ի և Հայաստանի միջև վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագրի: Հայաստանն այժմ ավելի ու ավելի է ուղղվում դեպի Արևմուտք, դա կնշանակի առանց վիզայի ռեժիմի մեծ օգուտներ երկրին, ինչպես նաև երկիրը կկապի թե՛ ԵՄ-ի, թե՛ Եվրոպայի հետ: 2020 թվականի պատերազմից հետո նրանք ցանկանում են խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, որը նախկինում երկրի անվտանգության երաշխավորն էր։ Ներկայումս մեծ հնարավորություններ կան Հայաստանը Եվրոպայի հետ կապելու և երկիրն ընդունելու եվրոպական ընտանիք, որին նա պատկանում է։ Որպես այս ուղղությամբ քայլ՝ 2021 թվականից ԵՄ-ը Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) համապարփակ գործընկերություն ունի Հայաստանի հետ, և Հայաստանը, ինչպես Վրաստանը, ներառված է Արևելյան գործընկերության մեջ։ Հաջորդ քայլը լինելու է առանց վիզայի ռեժիմի ներդրումը։ Հայաստանի իշխանություններն ու քաղաքական ղեկավարությունն ասում է, որ միջոցներ են ձեռնարկվելու, որպեսզի չչարաշահվի նման ռեժիմը։ Նախարարը կարո՞ղ է քննարկել Հայաստանից ԵՄ առանց վիզայի մուտք գործելու գործընթաց սկսելու նախաձեռնությունը»։ 

  • Կիսվել: