ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Շուշիի ազատագրման օրը հայոց պատմության ամենափառահեղ էջերից է. Գաբրիել Բալայան

Շուշիի ազատագրման օրը հայոց պատմության ամենափառահեղ էջերից է. Գաբրիել Բալայան

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն այսօր տեղի ունեցած ասուլիսում շնորհավորեց Շուշիի ազատագրման օրվա՝ մայիսի 8-ի կապակցությամ :

«Շուշիի ազատագրման օրը հայոց պատմության ամենափառահեղ էջերից է։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մեր այն հայորդիներին, նվիրյալներին, որոնք այդ օրն իրականություն դարձրին։ Առաջին հերթին շնորհավորում եմ մեր բոլոր ազատամարտիկներին, որոնք այդ օրը կյանքի կամ առողջության գնով կարողացան այդ հաղթանակը պարգևել ամբողջ հայ ազգին»,- նշեց Բալայանը։

Նշենք, որ 1992-ի մայիսի 8-9-ին ազատագրվեց Շուշի քաղաքը:

  • Կիսվել: