Շուրջ մեկ տարի է` ցրված սկլերոզ ունեցող բոլոր պացիենտներին ԱՆ-ը թանկարժեք դեղերը տրամադրում է անվճար (տեսանյութ)
Տեսանյութում Էլինան է. երիտասարդ կինը պատմում է` հաշմանդամության է հասել Ցրված սկլերոզի համար թանկարժեք դեղերը ձեռք բերել չկարողանալու պատճառով, հայտնում են Առողջապահության նախարարությունից:
«Ասում է` գիտեր, որ անվասայլակին է գամվելու, եթե պարբերաբար չօգտագործեր դեղը, բայց տարեկան շուրջ 5,5 մլն դրամի դեղ առնելը պարզապես անհնար էր:
Շուրջ մեկ տարի է` Էլինային և Ցրված սկլերոզ ունեցող բոլոր պացիենտներին (այս պահին 430) առողջապահության նախարարությունը թանկարժեք դեղերը տրամադրում է ամբողջովին անվճար:
«Սա դեղապահովման ոլորտում իսկական հաղթանակ է»,- նշում է Էլինան ու հավելում` հավանաբար ինքն անկողնուն չի գամվի, իսկ այս ախտորոշումը նոր ունեցողները չեն հասնի ո՛չ քայլակի, ո՛չ էլ սայլակի»:
Մանրամասները՝ տեսանյութում.