երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
ԱՆ-ն առաջին անգամ «Ցրված սկլերոզ» ախտորոշմամբ պացիենտների համար ձեռք է բերել նորագույն և թանկարժեք դեղեր

ԱՆ-ն առաջին անգամ «Ցրված սկլերոզ» ախտորոշմամբ պացիենտների համար ձեռք է բերել նորագույն և թանկարժեք դեղեր

Առողջապահության նախարարությունն առաջին անգամ «Ցրված սկլերոզ» ախտորոշմամբ պացիենտների համար ձեռք է բերել նորագույն և թանկարժեք դեղեր:
 
«Տրամադրվում է 4 անվանում դեղ հիվանդության տարբեր փուլերի համար:
Ներկայումս բուժման ընթացքում է շուրջ 159 պացիենտ, որից 51-ը` ստանում է «Օկրելիզումաբ» դեղը:
 
Այն տրամադրվում է Հանձնաժողովային կարգով հրամանում ներառված բժշկական հաստատությունների կողմից հաստատված պացիենտներին` հաշվի առնելով դեղի նշանակման առանձնահատկությունները:
 
108 պացիենտ, այդ թվում` 12 տարեկանից բարձր երեխաներ ստանում են 3 անվանում դեղ:
«Ինտերֆերոն բետա 1a», «Դիմեթիլֆումարատ», «Գլատիրամեր ացետատ» դեղերը տրամադրվում են առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող և բժշկական կազմակերպությունների միջոցով` ըստ պացիենտի բժշկի նշանակման թերթիկի, բժշկական կազմակերպության ղեկավարի կամ բաժնի վարիչի հաստատմամբ։
 
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ԱՆ Դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչություն` 060 808003/ 1413»,-ասված է ԱՆ հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: