ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Շուրջ 37 մլն դրամ՝ թրաֆիքինգի և շահագործման, սեռական բռնության ենթարկվածների սոցիալ-հոգեբանական աջակցության համար

Շուրջ 37 մլն դրամ՝ թրաֆիքինգի և շահագործման, սեռական բռնության ենթարկվածների սոցիալ-հոգեբանական աջակցության համար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2023 թվականի ընթացքում շարունակում է սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություններ տրամադրել թրաֆիքինգի և շահագործման, սեռական բռնության ենթարկված անձանց։
 
Այս նպատակով պետական բյուջեից 2023 թվականի համար հատկացվել է շուրջ 37 մլն դրամ։
 
Ծրագրի շրջանակում շահառուներին մատուցվում է սոցիալ-հոգեբանական վերականգնողական, կացարանային, բնաիրային օգնության, անհրաժեշտ փաստաթղթերի կամ դրանց վերականգնման, խնամքի, բժշկական օգնության և սպասարկման, իրավաբանական օգնության, աշխատանքի տեղավորման ծառայություններ։ Այս տարի համապատասխան ծառայությունները տրամադրվում են դրամաշնորհային մրցութային կարգով հաղթող ճանաչված կազմակերպության՝ «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի կողմից (թեժ գիծ՝ 080 05 05 58)։
 
Թրաֆիքինգի և շահագործման, սեռական բռնության ենթարկված անձանց ԱՍՀ նախարարության կողմից տրամադրվում է նաև միանվագ 250.000 դրամ աջակցություն՝ վերաինտեգրման փուլում առաջնային կարիքների բավարարման նպատակով։ Այն հատկացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից որպես թրաֆիքինգի և շահագործման զոհ ճանաչված անձանց։

 

  • Կիսվել: