ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Շուրջ 37 հազար երեխա առաջին անգամ կգնա դպրոց

Շուրջ 37 հազար երեխա առաջին անգամ կգնա դպրոց

2021-2022 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ընդհանուր առմամբ առաջին անգամ դպրոց կգնա շուրջ 37 հազար երեխա:

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

«Այդ երեխաներն անցել են հայտագրման փուլը, ընդունելության վերջնական թվերը կճշգրտվեն: Ծնողները հայտագրումից հետո պայմանագիր ստորագրելու փուլ  են անցնում, այնպես, որ հստակ թվերը կհրապարակվեն մինչև սեպտեմբերի սկիզբը»,- նշեց Անդրեասյանը:

  • Կիսվել: