երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Շունն ընկել է Հրազդան գետի ներքին ջրանցքը, օգնության են հասել փրկարարները

Շունն ընկել է Հրազդան գետի ներքին ջրանցքը, օգնության են հասել փրկարարները

Հունիսի 15-ին, ժամը 10:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շրջանային փողոցի թիվ 103/5 շենքի մոտակայքում շունն ընկել է ջրանցքը․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ շունն ընկել է Հրազդան գետի ներքին ջրանցքը։

Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից։

  • Կիսվել: