երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Չինաստանի կոմունիստական կուսակցության 100-ամյակը» թեմային

Շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Չինաստանի կոմունիստական կուսակցության 100-ամյակը» թեմային

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում դեկտեմբերի 23-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Չինաստանի կոմունիստական կուսակցության 100-ամյակը» թեմային։

Մարումն իրականացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը, ՀՀ արտաքին գործերի նախարարության Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետ Մնացական Սաֆարյանը, «Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը։

Դավիթ Սահակյանը ողջունել է ներկաներին, նշել, որ Չինաստանը Հայաստանի կարևոր գործընկերներից է, և այս գործընկերային հարաբերությունների պահպանումը, ամրապնդումն ու զարգացումը մեր կարևորագույն խնդիրներից է: Չինաստանի կոմունիստական կուսակցության հիմնադրման 100-ամյակին նվիրված նամականիշն էլ այդ հարաբերությունների գնահատանքի և արժևորման ևս մեկ դրսևորում է։

Դեսպան Ֆան Յոնգը շնորհակալություն է հայտնել նման հնարավորության համար, ընդգծել, որ անցած 100 տարիների ընթացքում Չինաստանը հավատարիմ է մնացել կուսակցության գաղափարներին, ինչն իր դերակատարությունն է ունեցել երկրի անվտանգության պահպանման, միջազգային հարաբերությունների կայունացման, տնտեսական առաջընթացի գործընթացներում։ Անդրադառնալով Հայաստանի և Չինաստանի միջև ձևավորված հարաբերություններին՝ դեսպան Ֆան Յոնգն արձանագրել է, որ արդեն հաստատված հարաբերությունների և հետագա համագործակցության ընդլայնման ապացույցներից մեկն էլ այս նամականիշի թողարկումն է։

Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես են եկել նաև Մնացական Սաֆարյանը, Հայկ Կարապետյանը և Հովիկ Մուսայելյանը։

Նամականիշի վրա պատկերված է Չինաստանի կոմունիստական կուսակցության 100-ամյակին նվիրված լոգոտիպը, Շանհայում գտնվող այն շենքը, որտեղ 1921 թվականին տեղի է ունեցել Չինաստանի կոմունիստական կուսակցության առաջին համագումարը, ինչպես նաև հայերեն և անգլերեն լեզուներով կատարված է գրառում՝ «Չինաստանի կուսակցության հիմնադրման 100 ամյակը»։

  • Կիսվել: