երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Շորթում ճանապարհին. սուր ծակող առարկայով սպառնացել են վարորդին՝ պահանջելով փող եւ անճվար հասցնել Եղեգնաձոր

Շորթում ճանապարհին. սուր ծակող առարկայով սպառնացել են վարորդին՝ պահանջելով փող եւ անճվար հասցնել Եղեգնաձոր

Հուլիսի 13-ին Ջերմուկ քաղաքի մի բնակիչ հաղորդում էր տվել, որ ժամը 07.30-ի սահմաններում իր «ՎԱԶ-21015»-ով անծանոթ երկու անձանց Եղեգնաձոր տեղափոխելու ճանապարհին, Արփա-Սևան թունելից մայրուղի տանող հատվածում, հետևում նստած անձը սուր ծայրով մետաղական առարկայով սպառնալով՝ պահանջել է փող և անվճար տեղափոխություն Եղեգնաձոր, նաև իր հասցեին հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ:

Ոստիկանությունից հայտնում են, որ դուրս գալով մայրուղի՝ ինքը կանգնեցրել է մեքենան և նրանց դուրս է հանել մեքենայից:

Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացած օպերատիվ տեղեկություններն իրացնելով ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների հետ, պարզել են ուղևորների ինքնությունը՝ Եղեգնաձորի բնակիչ, 23-ամյա երիտասարդ և Երևանում հաշվառված 40-ամյա տղամարդ, որը սուր ծայրով մետաղական առարկայի ցուցադրմամբ վարորդից պահանջել էր փող և անվճար տեղափոխություն:

40-ամյա տղամարդը հուլիսի 13-ին Եղեգնաձոր քաղաքի Անդրանիկի փողոցի տներից մեկում հայտնաբերվել, շորթում կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա ձերբակալվել և տարվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին, իսկ 23-ամյա երիտասարդը հրավիրվել է բաժին:

Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: