ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Շնորհակալություն, որ հարգում եք հայ ժողովրդի պատմությունը, ցավը, տառապանքն ու կորուստները. Քլոե Քարդաշյանը՝ Բայդենին

Շնորհակալություն, որ հարգում եք հայ ժողովրդի պատմությունը, ցավը, տառապանքն ու կորուստները. Քլոե Քարդաշյանը՝ Բայդենին

Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քլոե Քարդաշյանը, «Ինստագրամի» իր էջի սթորի բաժնում անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչմանը և շնորհակալություն հայտնել Բայդենին:

«1915թ․-ին ավելի քան 1,5 միլիոն հայեր սպանվեցին եւ խոշտանգվեցին։ Շնորհակալություն նախագահ Բայդենին 106 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանության ճանաչման համար։ Շնորհակալություն, որ Դուք հարգում եք հայ ժողովրդի պատմությունը, ցավը, տառապանքն ու կորուստները»,-գրել է Քլոե Քարդաշյանը:

  • Կիսվել: